▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդտեղ ի՞նչ դիտավորության հարց կա, եթե մեկին չենք ուզում, չենք տալիս մեր աղջկան. «Ժողովուրդ»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրա­վասության դատարանում հայտարարել էր, թե Վ. Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն է սպանել իր քրոջ փեսացուին:

 Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու նշում, որ ըստ մոր՝ անգամ քաղաքապետն ու որդին այդ թեմայով վիճաբանել են, քանի որ Ս. Ղուկասյանը չի ցանկացել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ:

  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վ. Ղուկասյանը, մեկնաբանելով ամբաստանյալի մոր հայտարարությունը, ասել է.

  «Այդտեղ ի՞նչ դիտավորության հարց կա, եթե մեկին չենք ուզում, չենք տալիս մեր աղջկան, եթե տանք՝ կտանք, ո՞վ է մեզ ստիպում: Եվ հե­տո, աղջիկը պետք է ուզի, հայրն էլ՝ կարծիք հայտնի: Նման է հեքիաթային դրամատիկական ներկայացման և այդ անբարո ընտանիքին այս քաղաքը ճանաչում Է: Ինքը պետք Է պատասխան տա այդ խոսքերի հա­մար, և մենք դեռ պատիվ ենք պահանջելու»:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее