Այսօրվա կառավարության նիստում, երբ կրթության եւ գիտության նախարարը ներկայացնում էր «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների հարցը, նշեց. «Լրացուցիչ ժամանակ է պետք զուտ այսինչ փոփոխության համար»:
Կարեն Կարապետյանն էլ հակադարձեց. « Այդ զուտերը այնպես արեք, որ չլինի: Երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ…Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև կառավարության նիստն անել»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար: Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:
Կարդացեք նաև՝ Բա տենց ո՞նց կլինի, հը՞ն...Կարեն Կարապետյան Ամեն ինչ պետք է սկսվի մաքուր էջից. Կարեն Կարապետյան
Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ տեսանյութերի միջոցով.