Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ա՛յ, այսպես ողջ երկիրն են կառավարել ու կառավարում ու «ապագա» կերտում: Մյասնիկյան պողոտայում մեկ տարուց ավել լուսավորության նոր համակարգի համար փոսերն արդեն մոլախոտով են ծածկված... 2018-ին խուռներամ բազմությամբ, առանց խորամուխ լինելու, դուխով գնացին ու անհասկանալի վարքի և ծագման քպ-ական ավագանիներ ընտրեցին...»: Հավելենք, որ տեսանյութի հեղինակ Էդուարդ Հայրումյանն էլ նման գրառում էր կատարել․ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Մեջբերում է՝ «Հարգելի՛ քաղաքացիներ, «Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:» - մեջբերման ավարտ։ Շատ լավա, որ ունեցանք վերանորոգված ճանապարհային հանգույց և վերջապես ավարտվեցին այդ հատվածի խցանումները, սակայն ի՞նչու չեք մինչև վերջ ավարտին հասցնում կատարված աշխատանքները։ Հենց քաղաքապետարանի կողմից նախօրոք հայտարարված գրաֆիկի համաձայն աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. հուլիս ամսվա վերջին օրը։ Սակայն աշխատանքների ավարտի մասին քաղաքապետարանը հայտարարեց օգոստոսի 25-ին։ Ես էլ էսօր որոշեցի գնամ հիանամ կատարված աշխատանքներով։ Տեսանյութը մի քիչ անսովորա սկսվելու՝ նպատակը խնդրի վրա համապատասխան մարմինների ուշադրությունը գրավելն է։ Տեսանյութում ընդհանրապես չեմ խոսում աշխատանքների կատարած որակի (ավելի ճիշտ Անորակի), ամբողջովին փակ ջրահեռացման ցանցատիպ հորերի, ստեղ-ընդեղ բաց ու գետնին թափված հոսանքի լարերի և էլի լիքը ավելի մասնագիտական խնդիրներից։ Դրան ավելի լավ է գնան ու վերահսկողները տեղում ծանոթանան։ |