▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է. Անիտա Հարությունյանը պաշտոնապես դարձել է VS-ի մոդելը Հայաստանում

Դիտեք նաև՝

Հուլիսի 17-ին Երևանի առևտրի խոշոր կենտրոններից մեկում տեղի է ունեցել VS-ի աշխարհահռչակ բրենդի հերթական խանութ-սրահի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև VS-ի՝ Հայաստանում միակ ներկայացուցիչ, մոդել Անիտա Հարությունյանը, ով պաշտոնապես ստացել է VS-ի հավաստագիր:

/filemanager/uploads/VS_Anita.jpg

Asekose.am-ի հետ զրույցում մոդել Անիտա Հարությունը խոստովանեց, որ այդ հավաստագիրը շատ կարևոր նշանակություն ունի իր համար.

«Այս հավաստագիրը կփակի շատերի բերանը, քանի որ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես ամեն ինչ չափազանցնում եմ: Հայտնի ժողովրդական խոսք կա՝«Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»: Սա վերաբերում է բոլոր այն մոդելներին ու մարդկանց, ովքեր չեն կարողանում անգամ անցնել VS-ի կողքով, սակայն ինձ մեղադրում են չափազանցնելու մեջ: Այս հավաստագիրը վերջնականապես կհաստատի, որ ես ոչ մի բան չէի կարող չափազանցնել, քանի որ գործ ունենք ոչ թե սովորական կամ հասարակ բրենդի, այլ VS-ի հետ, որը համաշխարհային հայտնիություն ունի»:

Անիտան միջոցառման կարևոր հյուրերից է եղել, ով նաև նվերներ է բաժանել բոլոր նրանց, ում համար դրանք նախատեսված էին:

«Ես շարունակելու եմ մնալ VS-ի կողքին, լինել նրա հավատարիմ մոդելը Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում: Շարունակելու եմ ավելի մեծ թափով ստեղծագործել: Ուզում եմ ասել, որ մասնագիտության մեջ բարձունքների հասնել հենց այնպես չի լինում, դրա համար պետք է  ջանասիրաբար աշխատել, սիրել քո մարմինն ու անդադար կատարելագործվել՝ թեկուզև դա երբեմն անել բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով»,- մեզ հետ զրույցում նշեց Անիտա Հարությունյանը:

Հավելենք, որ միջոցառումից հետո՝ երեկոյան, Անիտա Հարությունյանն իր ընկերների և մտերիմների հետ երևանյան ժամանցի վայրերից մեկում նշել է այս կարևոր իրադարձությունը, բազմաթիվ նվերներ և ծաղիկներ է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее