ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել: Ի՞նչ ասեմ. պստիկ-չարացած մարդկանց խելքին ընկնելը մեղք է: Թող իրենց թույն-թարախի մեջ տապակվեն:
Թեթեւ, հումորով նայեք էդ տեսակին»:
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով տեղեկությանը, թե Աղվան Վարդանյանն է Կոմիտաս 5-ի իրական սեփականատերերը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Միթե մանկատան շրջանավարտ-երեխաների յուրացված բնակարանների փողերը արդեն բավարար են բազմաբնակարան շենք կառուցելու համար... Բաշարող մարդն ուրիշ է լինում էլի, հո՞ զոռով չի... Շատ նուրբ տղա է Աղվանը, շաաաաաատ նուրբ... Ինքը նուրբ, հոգին նուրբ, յուրացումները նուրբ, ձեռնարկումները նուրբ...»