«Թեև մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեի համար որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Երևանի քաղաքապետարանի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ն, սակայն այս օրերին անմիջապես վարչական շենքի բակում, վարչական շենքի վերանորոգմանը զուգահեռ, նոր շինարարություն է ընթանում:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ նոր շինություն է կառուցվում: «Ժամանակին» հասած տեղեկություններով՝ այս նոր շինությունը լինելու է Աղվան Հովսեփյանի նստավայրը:
Նա չի համաձայնել, որպեսզի իր աշխատասենյակը տեղակայվի Քննչական կոմիտեի համար նախատեսված վարչական շենքում, և ձեռնամուխ է եղել իր նստավայրի կառուցմանը»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում