ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրն արդեն կարծես թե ուրվագծվում է: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իշխանական շրջանակներում խոսում են, որ Հովսեփյանը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր:
Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջանակներում: Խոսքը վերաբերում է Դավիթաշենում բացվելիք ակադեմիային, որի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարության միջեւ: Ի վերջո որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կառույցների միջեւ:
Ինչպես նշել ենք, այս ակադեմիան փողի կծիկ է, այստեղ են կոփվելու մեր ապագա դատավորներն ու դատախազները»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: