Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ես աղոթում եմ, որ Եվրատեսիլի մեր մասնակցին չթողեն Ուկրաինա մտնի:
Աղոթում եմ, քանի որ չեմ ուզում ազգովի խայտառակ լինենք:
Աղոթում եմ, քանի որ չեմ ուզում անիմաստ փող ծախսենք, արդեն իսկ չստացված ու անհույս շանսի վրա:
Աղոթում եմ, քանի որ մեր երգը բանի պետք չէ, քանի որ Գոհար Գասպարյանի անիմաստ կապրիզների համար, մենք էլի բարոյական հաղթանակ կունենանք:
Աղոթում եմ, քանի որ իմաստ չկա Եվրոպայում էլի մեզ ցույց տանք ամենավատ կողմերով:
Աղոթում եմ, քանի որ մեր մասնակիցն իրականում մրցակցային չէ, մեր երգը մրցակցային չէ:
Կարճ ասած՝ Աստված տա, մենք այս տարվա Եվրատեսիլին չմասնակցենք:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, հետևաբար` երգչուհին չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին: Այս մասին գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։ Արգելքը երգչուհու համար կգործի երեք տարի։ «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ուկրաինական կողմի որոշման պատճառ է դարձել 2015 թվականի ամռանը Ղրիմում հաշմանդամություն ունեցող երեխաների համար համերգին երգչուհու մասնակցությունը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի կազմկոմիտեն հիասթափված է ռուս երգչուհու մուտքն արգելելու մասին Ուկրաինայի որոշումից: