▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց տեսանյութը Կարին Հովհաննիսյանի ընկե՞րը՝ Արեգ Մոհիբյա՞նն է արել

Արդյո՞ք վիճահարույց տեսանյութի հեղինակը սփյուռքահայ Արեգ Մոհիբյանն է:

ԳԱԼԱtv-ին է գրում ու նշում, որ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի հերքել և նաև չի հաստատել՝ ասելով. «Ես ոչ մի բան էլ չեմ ասում»:

Խոսքը այսօր առավոտյան համացանցում հայտնված տեսանյութի մասին է, որը նկարահանվել է ապրիլի 9-ին ոստիկանական մեքենայում, երբ Արմեն Մարտիրոսյանին բերման էին ենթարկում ոստիկանության բաժին:

Հիշեցնենք, որ Ա. Մարտիրոսյանը տեսանյութում ասում էր, որ իրենց կաշառք են առաջարկել, բայց քաղաքական իրենց թիմը չի կաշառվել: Ա. Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքել էր, թե տեսանկարահանումը արել են ոստիկանները՝ հավելելով, որ նկարողը ցուցարար է, ինքը տեղյակ էր նկարահանման մասին ավելի վաղ, և որ նկարողը «մի հատ ընտիր տղա է»:

Ապրիլի 9-ին,  ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հետ զրույցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ավագ որդին՝ Կարինը, թվարկում է այն մարդկանց անունները, որոնց բերման են ենթարկել, և Ա. Մարտիրոսյանի անվան կողքին թվարկում է նաև «Արեգ Մոհիբյան» անուն ազգանունը. Արեգ Մոհիբյանը Կարինի սփյուռքահայ ընկերն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее