Զարմանալի բացահայտում` սեքսուալ արկածները և անկողնում փորձարարական մոտեցումն ավելի շատ բնորոշ են կանանց, քան` տղամարդկանց: Ինտերնետային հարցումներ են անցկացվել, որոնց 1500 տղամարդ և 2000 կին են մասնակցել: Հարցումները ցույց են տվել, որ թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են դիմում «էքսպերիմենտների»` փորձելով իրենց սեքսուալ երազանքներն իրականություն դարձնել: Նշանակում է` կանայք սեքսում ավելի ազատ են, քան` տղամարդիկ: Հարցվածների մեծ մասը նախընտրում է սեքսով զբաղվել լուսավորված սենյակում և ամենաանկանխատեսելի վայրերում, կրում է էրոտիկ ներքնազգեստ:
Եվս մեկ հետաքրքիր փաստ. Կանայք ավելի շատ ու ավելի հաճախ են սեքս ուզում: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կանայք բավական երկար ժամանակ դոմինանտ դեր չեն ունեցել սեռական հարաբերություններում, իսկ այսօր նրանց տրված ազատությունը կանանց դարձրել է սեքս-տիրուհիներ:
Հարցվածների 25 տոկոսը, որոնց 50 տոկոսը նախկինում ամուսնական կապերի մեջ է եղել, խոստովանել է, որ բաժանվել է ամուսնուց` սեռական անբավարարվածության պատճառով, մյուսներն էլ խոստովանել են, որ դեմ չէին լինի անկողնում նոր հնարքներ փորձարկել: