Համացանցում հայտնվել է հերթական սարսափելի տեսանյութը, որի գլխավոր հերոսուհին Թաթարստանի բնակչուհի Սիտորա Բարատովան է: Տեսանյութը ուղիղ հեռարձակմամբ հրապարակել էր հենց 23-ամյա Սիտորան, որից պարզ է դառնում, որ նա հաճախ շեղվում էր, որպեսզի հարցերին պատասխանի:
Արդյունքում` երիտասարդ աղջիկը, չկարողանալով կառավարել մեքենան, բախվեց ավտոբուսին և տեղում մահացավ, իսկ նրա մահը տեսան այդ պահին նրա ուղիղ հեռարձկման հետևողները:
Նշենք, որ համացանցում քննարկվում էր, որ տեսանյութը բեմադրված է, սակայն այդ վարկածը հետագայում հերքվեց: Հավելենք, որ Սիտորան ընդամենը վերջերս էր ստացել վարորդական իրավունք և մոտ կես տարվա վարորդ էր: