«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, մեր տեղեկություններով, առաջիկայում պատրաստվում է մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը:
Ստադիոնը «փրկելու» նպատակով Աղաբաբյանը բանակցում է «դրսի» գործընկերների հետ. «Նրանցից ենք աջակցություն ակնկալում, թե չէ Հայաստանում ո՞վ պետք է փող տա, որ բանակցենք։ Հայաստանում մենակ վերցնում են: Էդքան ժամանակ վատ վիճակում մնացի, ոչ մեկ չի ասում՝ ինչով օգնեմ»: Առողջացման ծրագրի հստակ ժամկետ նա չի նշում:
Հիշեցնենք, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի պարտքը կազմում է մոտ 4 մլն դոլար: Մինչդեռ, սեփականատիրոջ խոսքով, ստադիոնն արժե 50 մլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում