▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրիական ամենահայտնի ասմագիրը հրապարակել է Պոլինա Գագարինայի էրոտիկ լուսանկարը

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլից հետո աշխարհի տարբեր ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանը ներկայացնող երգչուհին՝ Պոլինա Գագարինան: Ավստրիական ամենահայտնի ասմագրերից մեկը՝ «Osterreich»-ը, այսօր հրապարակել է իր հերթական  համարը, որի մեջ պատկերված է Գագարինայի էրոտիկ լուսանկարը, որն արված էր «Maxim» ամսագրի համար:

Իսկ ահա բրիտանական «Mirror» ամսագիրը Պոլինային դասել է մրցութում հաղթող դառնալու հավակնորդների շարքը:

«Չնայած Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ «Եվրատեսիլ»-ում Պոլինա Գագարինան լավագույնն է»,- գրում են համացանցի եվրոպացի օգտատերերը: Բացի այդ, համաշխարհային պարբերականները Պոլինային արդեն հասցրել են կնքել blonde beauty անվամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее