Ավստրալիայում կայացել է մոպս տեսակի շների հարսանիքը, որի ընթացքում հարսնացուն կրել է 2000 ավստրալական դոլար արժողությամբ զգեստ, իսկ մատանիների փոխարեն նորապսակները իրար են «փոխանցել» օձիքներ:
Այս հետաքրքիր ամուսնական արարողությունից ստացված գումարը կտրամադրվի անօթևան շներին օգնելու գործունեությամբ զբաղվող ընկերություններին:
Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել մեծ քանակությամբ ծաղիկներով զարդարված սրահում, իսկ հարսանիքին ներկա են եղել 60 շուն և 350 մարդ:
Հարսնացուի զգեստի հեղինակը ավստրալացի դիզայներ Քրեյգ Բրեյբրուքն է, իսկ փեսայի կոստյումի հեղինակը՝ Գոդվին Հիլին Մելբուռնիցը:
Wedding.am-ը ներկայացրել է այս հետաքրքիր պատմության ֆոտոշարքը. Լուսանկարները կարող եք դիտել այս հղումով: