▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների հարազատները կդիմեն գլխավոր դատախազին. «Հրապարակ»

«Գյումրին հրաժեշտ տվեց Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամին: Երկրաշարժ տեսած քաղաքը, որ հազարավոր մահեր է տեսել, փոքրիկի մահը շատ ծանր տարավ: Երեկ զայրույթն իր տեղն էր զիջել համատարած տխրությանը: Երեկոյան տեղեկացանք, որ պայքարի օջախներ Գյումրիում չկան, բայց այն լուրը, որ մարդասպանին պետք է տանեն Ավետիսյանների տուն՝ քննչական փորձարարություն անելու, մարդկանց հանգիստ չի տալիս: Ավետիսյանների հարազատները որոշել են դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ տուժողների իրավահաջորդ ճանաչվելու պահանջով: Արդյունքում կներգրավվի 7 փաստաբան՝ տուժողների ներկայացուցիչները, որոնք կհետեւեն գործի քննության ընթացքին»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее