Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում կիսվել է Լիլիթ Մարտիրոսյանի գրառմամբ, որում անդրադարձ է կատարված համացանցում վերջին օրերին քննարկման առիթ դարձած՝ Բարսեղյանի, երգչուհի Նանուլի և հաղորդավար Արա Ղազարյանի մասնակությամբ տեսանյութին։
«Տվյալ հոլովակը տարածվել է առանց աղբյուր նշելու, խոսակցությունից միտումնավոր կտրված հատվածով՝ իրական կոնտեքստը խեղաթյուրելով: Ավել դիտումներ հավաքելու համար նման մանիպուլյացիան անթույլատրելի է»,– ասված է գրառման մեջ:
Հրապարակման հեղինակը հիշեցրել է, որ տվյալ տեսանյութում պատկերված է նաև անչափահաս՝ Նանուլը․ «Դուք գիտակցաբար տարածում եք բովանդակություն, որը նպատակ ունի վարկաբեկել նրան»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ սոցցանցերում քննարկումների պատճառ է դարձել Բարսեղյանի՝ «գեղեցկացրեցի ձեր տգեղությունը» արտահայտությունը։
Դիտեք նաև՝


