Ա՜խ, որքան անհեռատեսն էի ես, երբ կարծում էի, թե լայք ու հիթ մուրալու՝ մեր լրատվամիջոցների զինանոցը ընգրկել է հնարավոր բոլոր եղանակները։ Ո՛չ, բարեկամներ։ Չի՛ կարելի թերագնահատել հայ լրատվականների հնարավորությունները։ Հայ լրատվականը հիթ կքամի քարից, լայք կստանա ինտերնետ չունեցող Հյուսիսային Կորեայից։ Ահավասիկ՝ «Nazeni Hovhannisyan-ը «Հովոյից ցրած» տեսանյութ է հրապարակել»։
Հարգելի լրատվականներ, հիասթափեցնում եք։ Ախր կարելի էր չէ՞ ավելի ուժեղ, ավելի շատ ուշադրություն գրավող վերնագիր դնել։
Այսպես, օրինակ՝
«Հայ աստղերի վիրտուալ գողությունները մեկմեկուց»
«Նազենի Հովհաննիսյանը խաբեությամբ տիրացել է Հովհաննես Ազոյանի սեփականությանը»
«Տեսանյութ գողացողը բանկ էլ կկտրի. Նազենի Հովհաննիսյանի ահասարսուռ խոստովանությունը»
«Հովոն կողոպտվել է։ Գողոնը գտան հայտնի հեռուստահաղորդավարուհու պատին։ Մանրամասները շուտով»
«Նազենի Հովհաննիսյանին մեղադրա՞նք կներկայացնեն»
Ուժս։
Գրառումն` Օմնիա Վանիտաս ֆեյսբուքյան էջից
Ստորև էլ` ի դեպ` «գողոնն» է.