Քրիստոնյաները, որոնք շահագործում են մարդկանց, երկակի կյանք են վարում ու ներքաշվում են «կեղտոտ գործերի» մեջ, խայտառակում են եկեղեցին:
Ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապն ու հավելել որ ավելի լավ է աթեիստ լինել, քան ագահ քրիստոնյա:
«Որքան ենք լսում մեր շրջապատում և ամենուր նման մարդկանց մասին: Նրանք վիրավորում են ուրիշներին: Նման կերպ կաթոլիկ լինելու փոխարեն ավելի լավ է աթեիստ լինել», - ընդգծել է Հռոմի պապը:
CNN-ի փոխանցմամբ` Ֆրանցիսկոս պապը նաև շեշտել է, որ նման մարդիկ քայքայում են եկեղեցին. նման մարդիկ մեղսավոր են, քանի որ ստիպում են ուրիշների ևս ստել և կեղծավորություն անել: