▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելի ազդեցիկ երգով կարելի էր ներկայանալ». հայտնիները՝ «Եվրատեսիլ 2015»-ի երգի մասին

life.panorama.am-ը փորձել է պարզել երգահաններ Ավետ Բարսեղյանի Ռիչարդ Մադլենյանի և դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կարծիքը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Face The Shadow» երգի վերաբերյալ:

Երգահան Ռիչարդ Մադլենյանը նշեց, որ որպես երաժիշտ հավանում է Genealogy խմբի «Face The Shadow» երգը, բայց որպես քաղաքացի չի տպավորվել երգից. «Կարծում եմ, ավելի ազդեցիկ երգով կարելի էր ներկայանալ «Եվրատեսիլ 2015»-ին: Երգն առաջին անգամ լսելիս այդքան շատ չեմ ազդվել, կարծում եմ, ավելի հետաքրքիր բան կարեի էր մտածել, ավելի մասշտաբային, ինձ համար այն խնդիրը, որի համար գրվել է այս երգը, այնքան էլ չի ոգեշնչում, բայց որպես երգ այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին և  որակով է»,- նշեց երգահանն ու հավելեց, որ դժվարանում է պատկերացնել, որ երկու օրում այս երգով կարո՞ղ է արդյոք մարդկանց հասցվել այն ինֆորմացիան, որը անհրաժեշտ է:

Ռիչարդ Մադլենյանը նշեց նաև, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մարդկանց մեջ ոգևորվածություն չի տեսնում այս մրցույթի նկատմամբ. «Զգացել եմ, որ մարդիկ այս տարի պարզապես չեն քննարկում այս երգն ու մրցույթը, գուցե սա հենց երգից է, չգիտեմ»: Զրույցի վերջում երգահանը նկատեց նաև, որ որպես քաղաքացի կցանկանար այս տարի «Եվրատեսիլին» մասնակցեր ավելի հաղթանակած երգ. «Ես կցանկանայի, որ երգի բովանդակության մեջ լինեին ոչ թե մեղադրող նախադասություններ, այլ պատմվեր պայքարող, հաղթանակած, ու հաջողությունների հասած Հայաստանի մասին»,- ընդգծեց Ռիչարդ Մադլենյանը:

 Երգահան Ավետ Բարսեղյանն էլ զրույցում նշեց, որ չի ցանկանում արտահայտել իր կարծիքը «Face The Shadow»-ի վերաբերյալ. «Կցանականայի այլևս չքննարկվեր այս երգը, պետք է թողնել հանգիստ, որպեսզի այն առանց նեգատիվ էներգիաների ներկայանա «Եվրատեսիլում»»:

 Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հարցին, թե ինչ տեսակետ ունի «Face The Shadow»-ի վերաբերյալ՝ շեշտեց. ««Face The Shadow»-ի մասին ասելիք չունեմ»,-իսկ լավ, թե վատ առումով, դերասանուհին չցանկացավ պարզաբանել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее