«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց մերժվել է:
Բանն այն է, որ Ս. Մնացականյանը վարչապետին դժգոհել է, որ այլեւս չի կարող ցանկալի տնտեսական աճի համար թվեր ապահովել, որ բոլոր ոլորտներում անկումներ կան, բայց ինքը ստիպված է հակառակը ցույց տալ, քանի որ իրենից դա են պահանջում իշխանությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում