▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակումը սարքովի էր.«Ժողովուրդ»

Հունիսի 20-ին Չարենցավանում երիտասարդ աղջկա նկատմամբ ավազակային հարձակումից մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավազակային հարձակումը նախապես պլանավորված շոու է եղել:

Նշենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Չարենցավանում   ավազակային հարձակման է ենթարկվել 20-ամյա աղջիկ: Ըստ տեղեկությունների՝ դիմակավորված 3 անձինք ներխուժել են բնակարաններից մեկը, կապկպել 20-ամյա աղջկան, ատրճանակի սպառնալիքով պահանջել են հայտնել տանը եղած գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու տեղը, ապա պոկել են աղջկա պարանոցից ոսկյա շղթան:

Ավելի ուշ հայտարարվեց, թե անհայտ անձինք բնակարանից հափշտակել են  5.000.000 դրամ եւ դիմել են փախուստի:

Այն, որ վերջին շրջանում բնակարաններում ավազակային հարձակումների արդյունքում անհայտ անձինք նախ կապում են տան սեփականատերերին կամ դաժանորեն ծեծի ենթարկում, գաղտնիք չէ: Տպավորությունն այնպիսին էր, որ Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակումն էլ հերթական դեպքերից մեկն էր, սակայն պատկերը ճիշտ հակառակն է:

Մեզ հասած տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված աղջիկը օրեր առաջ իր ընկերոջ հետ ծախսել է մորը պատկանող գումարը, սակայն, երբ մայրն ասել է, որ վիրահատության համար տան պահած գումարը պետք է ծախսեն, աղջկան այլ ելք չի մնացել, քան կազմակերպել ավազակային հարձակման շոուն: Արդյունքում, վերջինս ստեղծել է մի վիճակ, թե իբր գողերը մտել են իրենց տուն, կապկպել են եւ տարել են տան գումարը: Սակայն նա ընկավ իր փորած փոսը, եւ իրականությունը ջրի երես դուրս եկավ: 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее