Կիրակի օրն Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. «Հանգիստ-շնորհքով ծնունդ էր»,- ասացին ներկաները: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. «Հա, եկել էր, համ էլ պարել է»: Է՞լ ով կար: «Արգամիչը, Սեյրան Օհանյանը»:
Խաչատուրովը կա՞ր. «Չկար, Արթուրն էր Աղաբեկյան` Ղարաբաղից»: Բա ԲՀԿ-ի՞ց, Յուվեցի Կարոն կա՞ր: «Բայց Կարոն ի՞նչ ԲՀԿ. կար, Բելաջոյի Գրիշը չկար, Լֆիկն էր, հա, Հարություն Քուշկյանը ու Մանվելի բոլոր կռված ընկերները»:
Ի դեպ, գեներալ Մանվելի ծնունդով ավարտվեց ծնունդ-հարսանիքների սեզոնը հայոց քաղաքական իսթեբլիշմենտի համար: Սկսվեց հանգստյան սեզոնը: Իր ծնունդից անմիջապես հետո գեներալը կմեկնի Օդեսա, ուր ողջ կյանքում հանգստացել է, «ախպերները», հարազատները հորդորել են` էս անգամ էլ Նիցցա, Վենետիկ։ «Չէ, Օդեսա»,- պնդել է օդեսասեր գեներալը:
Ի դեպ, հուլիսի քսանից հետո էլ Սերժ Սարգսյանը կմեկնի հանգստի»,- գրում է «Իրատես de facto»-ն:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Իրատես de facto» թերթի այսօրվա համարում