«Հրապարակ» թեթրը գրում է. «Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն անհետացել է: Մեր տեղեկություններով, նրա պաշտոնանկության պատճառը «մութ» պատմություններն են, «վերեւների» համբերության բաժակը լցվել է, կանչել են, ասել. դիմումդ գրի՝ գնա, վերջինս էլ արձակուրդ գնալու դիմում է գրել: Արձակուրդի մեջ կգտնվի մինչեւ մարտի 17-ը, իսկ հետո չի վերադառնա աշխատանքի:
Այժմ դատական համակարգն ընկած՝ Ուզունյանին է փնտրում, չկա, հեռախոսներն անջատված են: Ասում են, թե անգամ զանգել են ազգականներին, որ կապ հաստատեն նրա հետ: Նա «հոկտեմբերի 27»-ի քննությունից հետո՝ 2004-ին է նշանակվել դատարանի նախագահ։ Որդին էլ Քննչական կոմիտեի Երեւանի զինվորական գործերով կայազորի քննիչ է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում