▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատավայրում կալանավորել են Ագրարային համալսարանի աշխատակցուհուն.«Հրապարակ»

«Անցյալ շաբաթ կալանավորել են Ագրարային համալսարանի մի աշխատակցուհու, որի անունը գաղտնի է պահվում։ Իրավապահները նրա ձեռքերին հենց աշխատավայրում ձեռնաշղթաներ են անցկացրել և տարել։ Մեր տեղեկություններով, նա Ագրարային համալսարանի հեռակա բաժնի աշխատակից է բացահայտվել է, որ երրորդ կուրսի մի ուսանողի, որը բնակվում է Ռուսաստանում, կեղծ գնահատականներ են դրել, ձևակերպել, թե, իբր, նա հանձնում է բոլոր քննությունները։ Իրականում, սակայն, ուսանողն անգամ ագրարայինի տեղը չգիտի և գնահատականներ ստանալու համար գումար է տվել բուհի աշխատողներին։ Թե քանի դասախոս է օգտվել այս կաշառքից, հավանաբար, կպարզեն իրավապահները։

 

Մեր տեղեկություններով, ռեկտոր Արշալույս Թարվերդյանն արդեն ժողով է հրավիրել և քննարկել միջադեպը։ Նա ցուցումներ է տվել իր կոլեկտիվին, թե ինչպես պատասխանեն քննիչների հարցերին։ Կատարվածի շուրջ համալսարանում լռություն են պահպանում։ Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ իրավապահների հետ ստվերային պայմանավորվածությունների հույս ունեն։ «Հիմա քննություն է գնում։ Թող իրավապահներն աշխատեն, հետո նոր հրապարակում կլինի»,– մեզ հայտնեց համալսարանի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանը՝ վստահեցնելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ, անգամ իրենց աշխատակցի ազգանունը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее