▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը. Արայիկ Հարությունյանը՝ անհետ կորածների հարազատներին

Փետրվարի 11-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել  է  անհայտ կորածների մի խումբ հարազատների։

Նախագահը  ներկայացրել  է որոնողական աշխատանքները,  արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները  դրանց վերաբերյալ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ  տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց  նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու համար  անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները  շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее