▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհից պետք է հարգանք պահանջել

Քաջ ժողովուրդ ենք...
Հինգ հոգով հարյուրի դեմը կկտրենք,անձնվիրաբար կկռվենք մինչև վերջ,չենք նահանջի,չենք գերևարվի,կզոհվենք մեր կյանքի գնով՝ կործանելով տասնյակների,չենք տրտնջա,կասենք՝ Հայ ենք,մեր արյան կանչն է,հայրենիք,մեր պապերը,մեր հողն ու ջուրը...
Մեկ էլ կգա՜նք ու անտեր կթողնենք էն արժեքները,որոնց համար արյուն ենք թափել,ինչ է մի քանի շահաբաժին պահել,պահպանելու առիթ է ընձեռնվել: 
Մի քանի քայլ էն կողմ՝ հարազատի,ընկերոջ,հարևանի,ազգակցի ցավն ու տառապանքը անտեսելով,իբրև՝ ինչ արած,կյանք է,ճակատագիր,կշտապենք վայելել մեր մի քանի բաժին փախցրածն ու մեղքի զգացում չենք ունենա,չենք սրտնեղի,ընդհակառա՜կը...
Աշխարհին արժեքներ ընծայած ժողովուրդ ենք,բայց համառորեն կնտրենք անարժեքն ու անճաշակը: 
Սովորել չենք սիրում,բայց խելքից դուրս սիրահարված ենք ինքնագնահատականին ու արկածախնդրությանը:
Ուզում ենք հզոր ու հաղթական լինել,բայց ձեռքը գրպանն ենք տանում միայն փոխադարձ շահ ունենալիս,կամ էլ եթե էդ ամենից սեփական շահ ակնկալելու սպասելիքներ կան:
Մեր հարևանությամբ խամրում ու մարում են արժեքներ,մենք մեզ արժեհամակարգեր արարողների փառք ենք հեղինակում,չունենալով ոչ դրա իրավունքը,և ոչ էլ արժեքներ գնահատելու տարրական իմացություններ:
Խելացի ենք,իմաստուն,գիտական մտքի անսպառ օժտվածությամբ,որ կարող ենք ինքնապաշտպանվել անգամ աշխարհի ամենահզոր զինատեսակներից,բայց և հակառակի պես մի՜շտ նախընտրում ենք օտարի լուծն ու թելադրանքը,օտարներին ենք հանձնում մեզ ու մեր երկիրը,հետո էլ մանկան նման նեղանում ենք,թե ինչու է էս բիրտ ու անհոգի աշխարհը մեզ դավաճանում:

Ի՞նչ է,էս աշխարհի ամենամիտը մե՞նք ենք...

Էսօր մի հրաշալի երիտասարդի հոգեհանգստի արարողությանն էի մասնակցում,որ ընդամենը 23 տարեկան էր,տանկի հրամանատար,ու զոհվեց վերջին օրերին,հերոսաբար կատարելով իր պարտքը:

Մոնթեն՝ կարգին հայ էր...

Փառք ու պատիվ նրան,և բոլոր հերոս բալեքին.

Բայց բավ է...

Էս հողն ու ջուրը Սուրբ է,հայու տեսակը անպարտ: 
Քաղաքականություն-մաղաքականություն՝ մոր սրտերը չեն ընկալում: Եվ եթե հանուն հայրենիքի թանկ կյանքեր ընծայել գիտենք,ուրեմն թքած...
Աշխարհից պետք է հարգանք պահանջել:

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее