Չկան երկրներ, որտեղ գոնե ինչ-որ մի բան արգելված չլինի: Մոտենում են ամառային արձակուրդները, և Asekose.am-ը Ձեզ է ներկայացնում մեր կողմից ընտրված ամենատարօրինակ օրենքները՝ գուցե Ձեր նպատակակետը ևս կա մեր ցանկում:
Ավստրալիա
Կիրակի օրերին, կեսօրից հետո արգելվում է հասարակական վայրերում կրել վարդագույն տաբատ:
Էլեկտրական լամպ կարող է փոխել միայն լիցենզավորված մասնագետը, այլապես՝ տուգանք:
Անգլիա
Արգելված է մաքրել և թափ տալ գորգեր փողոցում: Նման զբաղմունքով կարելի է զբաղվել միայն մինչև առավոտյան ժամը 08:00:
Արգելված է մահանալ Վեստմինստերյանպալատում:
Հղի կինը կարող է իր կարիքները հոգալ ցանկացած վայրում՝ նույնիսկ ոստիկանի գլխարկի մեջ:
Ֆրանսիա
Ֆրանսիայում արգելված է խոզին անվանել Նապոլեոն:
Ինդոնեզիա
Ձեռնաշարժության համար պատժում են գլխատմամբ:
Բահրեյն
Բահրեյնում արական սեռի բժիշկն իրավունք ունի զննելու կնոջ սեռական օրգանները միայն առանց դրանց վրա ուղղակիորեն նայելու. դրա համար նրանք օգտագործում են հայելի:
Լիբանան
Լիբանանում տղամարդը կարող է սեռական հարաբերություններ ունենա ցանկացած կենդանու հետ, միայն այն պայմանով, որ կենդանին լինի իգական սեռի:
Սինգապուր
Մաստակ ծամելը, արտադրելը կամ ներմուծելն արգելված է:
ԱՄՆ
Օհայո նահանգում արգելված է հարբեցնել ձկներին:
Վերմոնտում կանայք կարող են կեղծ ատամներ կրել միայն իրենց ամուսնու թույլտվությամբ:
Ֆլորիդայում կիրակի օրը պարաշյուտով ցատկող չամուսնացած կնոջը կարող են բանտարկել:
Ռոդ Այլենդում արգելված է կիրակի օրը նույն մարդուն վաճառել և՛ ատամի մածուկ, և՛ ատամի խոզանակ:
Օկլահոմայում արգելված է զվարճալի դեմքեր ցույց տալ շներին:
Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում կանանց արգելված է մերկանալ, եթե սենյակում կա տղամարդու նկար:
Այովա նահանգում արգելված է համբուրվել հինգ րոպեից ավելի երկար:
Կազմեց Հովհաննես Եսայանը