Հասարակական գործիչ, կալանավորված Նարեկ Մալյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Այս լուսանկարներում նիկոլաքպական «արդարադատության» ողջ պերճանքն է: Կարծում եմ՝ այս լուսանկարները կդառնան նիկոլական ռեպրեսիաների խորհրդանիշը, քանի որ աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի: Դատավոր Սուսաննա Գզոգյանը և դատախազ Ծովակ Մնացականյանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով միակ ապացույցի հետազոտման ժամանակ (փորձագետի հարցաքննության) զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով: Մի կողմ թողնենք այն, որ հետազոտվող ապացույցը բազմաթիվ թերություններ ունի և, ըստ էության, առոչինչ է: Կրկնում ենք՝ ՄԻԱԿ ապացույցի հետազոտումը բացարձակ հետաքրքիր չէր ո՛չ դատավորին, ո՛չ մեղադրող դատախազին: |
«Աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի․ դատավորն ու դատախազը զբաղված են չաթ անելով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet