▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». BBC-ն անդրադարձել է Հայաստանին և երկրի տեսարժան վայրերին

Հանրահայտ բրիտանական BBC լրատվամիջոցի կայքի՝ աշխարհի տարբեր ճանապարհորդական ուղղություններին նվիրված BBC Travel բաժինն այս անգամ  անդրադարձել է Հայաստանին:

«Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». ահա այսպես է վերնագրված հոդվածը, որում ներկայացված են Հայաստանի կրոնական պատմությունը, հայկական նշանավոր եկեղեցիներն ու խաչքարերը, պատմվում է հոգևոր առաջնորդի՝ Գրիգոր Լուսավորչի մասին, նաև՝ քրիստոնեությա` որպես պետական կրոնի ընդունման, Խոր Վիրապի, Գառնու հեթանոսական տաճարի, Գեղարդի վանքի պատմության և ստեղծման, Վաղարշապատ քաղաքի և այնտեղ գտնվող Սուրբ Գայանե եկեղեցու մասին:

«Այս եվրոպական երկիրը քրիստոնեությունը պետական կրոն դարձրեց 301 թվականին, և այդ պատմությունը կարելի է դեռևս տեսնել պատմական վայրերի միջոցով»,- գրում է BBC-ն:

Cemetery of salvation (Credit: Credit: Rodolfo Contreras)

Կայքը նշել է, որ Հայաստանը հարուստ է նաև խաչքարերով, որոնք համարվում են ապրող կամ մահացած հոգու փրկության խորհրդանիշ:

«Առաջին խաչքարերը հայտնվել են 9-րդ դարում: Այսօր այս քարերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Նորատուսի գերեզմանատանն է գտնվում երկրում խաչքարերի ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 800 խաչքար, որոնցից ամեն մեկը յուրահատուկ նախշեր ունի»:

An ancient graveyard (Credit: Credit: Rodolfo Contreras)

Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ կայքն անդրադաձել է նաև Սյունիքի մարզում գտնով Քարահունջին և այն համեմատել է Անգլիայի Սթոունհենջի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее