Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն Ուրուգվայի՝ Լատինական Ամերիկայում տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկի նախագահն է:
78-ամյա Էլ Պեպեն, ինչպես նրան անվանում են տեղացիները, իր նախագահական աշխատավարձի մեծ մասը բարեգործական ննպատակներով է ծախսում:
Նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 263 000 ուրուգվայական պյեսո՝ 13000 ԱՄՆ դոլար: Սակայն այդ գումարից նախագահն իր կարիքներին է տրամադրում ընդամենը ամսական 1300 դոլար:
Նախագահը հրաժարվել է իր պալատից և ապրում է գյուղական փոքր տնակում, որի բակում առաջին տիկնոջ հետ հողագործությամբ է զբաղվում, ծաղիկներ աճեցնում:
Խոսե Մուխիկան պարտիզանական շարժման մասնակից է եղել: Նույնիսկ վիրավորվել է մի քանի անգամ: Զինվորական բանտում անցակցրել է 14 տարի: Նրա ղեկավարության տարիների ընթացքում ամենամեծ եկամուտը1987 թվականի արտադրված 1945 դոլար արժոցություն «Фольксваген Жук»-ն է:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը ASEKOSE.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում հետաքրքիր մանրամասներ է պատմել Ուրուգվայի նախագահի մասին:
Նշենք նաև, որ Ուրուգվայի հայ երգի սիրահար նախագահը, մասնակցել է Ուրոգվայում «Գոհար»ի համերգին և ծածանել Կիլիկյան Հայաստանի դրոշը: