Փոփ հանրագիտարանն այս շաբաթ անդրադարձել է աշխարհի անհավանական հայերին, ովքեր ֆանտաստիկ հաջողությունների են հասել իրենց ոլորտում:
Ինչպես բուրլեսկի ոճում ամենահայտնի պարուհին, դերասանուհին, Մերլին Մենսոնի նախկին ընկերուհին` Դիտա Վոն Դիսը Անուշ և Ինգա Արշակյանների եվրատեսիլյան ելույթից հետո Թվիթերում գրեց, որ ինքն արմատներով հայ է:
Անհավանական հայերը` <<Սեքսը մեծ քաղաքում>> սերիալի գլխավոր ոճաբանն ու արտ-տնօրենը` Պատրիսիա Ֆեիլդը, Մադոննայի տեսահոլովակում բարձրակրունկ կոշիկներով պարող հայ տղան, Ռոբերտ Փեթինսոնի հետ ֆիլմում նկարահանվող հայ դերասանուհին, Ճապոնիայի տարվա լավագույն երգչուհին` հայուհի, արաբական աշխարհի հայ աստղը` Նուրհանը… Աշխարհի անհավանական 50 հայերը…