«Ժամանակ» թերթը գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու: Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար:
Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից: Եվ եթե որոշում կայացվի ընդունել նրա պայմանը, ապա վճարումը կատարվելու է մասնավոր սեկտորից: Նույնիսկ արդեն թեկնածուներ կան, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ, գործարար-բարերար Ռուբեն Վարդանյանը:
Նշենք, որ Աճեմօղլուին դեռևս մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հրավերն ընդունվել էր»,-գրում է թերթը: