▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին բանտարկություն է սպառնում

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի` Մոնսերատ Կաբալյեն, կարող է դատապարտվել կես տարվա ազատազրկմամբ հարկերից խուսափելու համար: Սակայն կարծես թե 81-ամյա սոպրանոն գտել է ելքն այդ ամենից խուսափելու համար: Այսպես, Մոնսերատ Կաբալյեն գործարք է կնքել տեղի դատախազության հետ` պայմանավորվելով վճարել բոլոր հարկերը կարճ ժամանակահատվածում: Տեղեկացնենք, որ Կաբալյեն արդեն իսկ վճարել է 508 հազար եվրո պետական տուգանք, որը նա պետք է վճարեր դեռ 2010 թ-ին: Նաև սոպրանոն խոսք է տվել վճարել ևս 240 հազար եվրո: Նշենք, որ երգչուհու և դատախազության միջև կնքած պայմանագիրը դեռևս պետք է հաստատի Բարսելոնայի դատարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее