▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն անդրադարձել է հայ գործարարի որդու` Լոս Անջելեսում կայացած շքեղ հարսանիքին

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Լոս Անջելեսի  Dolby Theatre համերգասրահում տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի  և «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դստեր` Լոլիտայի հարսանիքը:

Հարսնացուի զգեստի հեղինակն աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն է: Վերջինս instagram-ի իր էջում հարսանիքից տեսանյութ է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Շնորհավոր, գեղեցիկ զույգ` Գասպար և Լոլա: Այնքան ուրախ եմ, որ ես իմ գեղեցիկ երանգն եմ ավելացրել այս անմոռանալի երեկոյին»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее