▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստղերի ճեմուղի»-ում Երվանդ Երզնկյանի աստղը տեղադրվել է տառասխալով

 

 

 

Հանրային ռադիոյի շենքի դիմաց բացված ռադիոհեռուստատեսության երախտավորների «Աստղերի ճեմուղի»-ում բացվել է հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի աստղը: Ուշագրավ է փաստը, որ դիրիժորի ազգանունը հայերենով գրված է եղել տառասխալով` Երզինկյան, մինչդեռ ամենուր՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի կայքում դիրիժորի անունը գրված է Երվանդ Երզնկյան. հիշեցնենք, որ նա Երևանի ավագանու անդամ է: Asekose.am-ը փորձեց անձամբ Երվանդ Երզնկյանից պարզել` գուցե՞ նրա  ազգանունն իրականում անձնագրում հենց այդ ձևով է գրված, սակայն վերջինիս հետ զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց:

Նշենք, որ այդ ճեմուղիում ամրագրված են Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կայացմանն ու բազմաժանր բազմաբովանդակալից հաղորդումներին  առավելապես ներգրավված ու դրանց բարգավաճմանը նպաստած ակնառու վաստակաշատ գործիչների անունները` Օհան Դուրյան, Օֆելյա Համբարձումյան, Վերա Հակոբյան, Տիգրան  Նաղդալյան, Ռոբերտ Մավիսակալյան, Ջոն Կիրակոսյան, Վաչե Հովսեփյան,  Հովհաննես Բադալյան, Գրիգոր Չալիկյան, Ժիրայր Ավետիսյան, Արմեն Ամիրյան, Կլարա Թերզյան և այլք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее