Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը հայտարարել է, որ շուտով իր և Անջելինա Ջոլիի հարաբերությունները կօրինականացվեն:
Զույգի երկար սպասված նշանադրությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, սակայն այս ամիսները ընթացքում նրանք լռում էին հետագա պլանների մասին:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան ամենասեքսուալ և աստղային զույգի սիրավեպը սկսվել է 2005 թվականին «Տեր և Տիկին Սմիթ» ֆիլմի շրջանակներում: 2007 թվականից Անջելինան և Բրեդը միասին են և ունեն 6 երեխաներ` երեքը որդեգրված, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: