Ժամանակին, ինչպես Գյումրու մյուս թաղամասերը, Բուլվարային թաղամասը եւս ծաղկուն ու զարգացող էր, ուր կային նաեւ երբեմնի արդյունաբերական կենտրոն հանդիսացող քաղաքի տարբեր ձեռնարկություններին պատկանող հանրակացարաններ: Այսօր ամեն բան այլ է: Արդյունաբերությունից խոսելը ծիծաղելի է, իսկ շենքերի վիճակն էլ, մեղմ ասած, ողբալի ու անմխիթար: Մինչդեռ այդ շենքերում բնակվում են մարդիկ, ամբողջ ընտանիքներ: Այդպիսի շենք է նաեւ Բուլվարային թաղամասի Գործարանային 2 ա շենքը: Ժամանակին այն պատկանել է ռադիոսարքավորումների գործարանին, իսկ հիմա շենքի ու դրա բնակիչների ճակատագիրն անհայտ է ու նման ֆուտբոլի գնդակին` մի դաշտից մյուս դաշտը փոխանցվող:
Իսկ շենքում բնակվում է 10 ընտանիք: Շենքն ունի առնվազն երրորդ կարգի վթարայնություն, որում կոմունալ ամենատարրական պայմանները երազանք են: Ու սա դեռ ամբողջը չէ: Մեկի բնակարանում սառույցի բնավական հաստ շերտ է գոյացել ձյան հալոցքի հետեւանքով, մյուսի բնակարանում էլ քամու ժամանակ կարելի է ուղղակի տեսնել պատերի ճոճքը: Կյանքն այստեղ արդեն կարելի է նաեւ առանց վառ երեւակայության պատկերացնել:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում