▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ ՌԴ-ում զորահավաքի մասին հայտարարությունից հետո սպառվել են Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը»

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են՝ ՌԴ-ում զորահավաքի մասին հայտարարությունից հետո այսօր սպառվել են Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը։

Հուսով եմ՝ ՌԴ քաղացիություն ստացած մեր հայրենակիցները, կհասցնեն գալ Հայաստան: Եվ հուսով եմ՝ նրանք չեն դիտարկի Հայաստանն իբրև տրանզիտային մի պունկտ՝ այստեղից ուրիշ տեղ գնալու համար:

Բայց ես նաև հույս ունեմ, որ այստեղ կվերադառնա Ռուսաստանի՝ հայկական ծագում ունեցող խոշոր կապիտալը:

Հաշվի առնելով, որ ռուսական կապիտալն Արևմուտքում սանկցիաների տակ է: Բայց ոչ թե իր փողերը լվանալու համար, այլ ներդրումներ անելու՝ հատկապես ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտում: Չգաք, եկեղեցիներ չկառուցեք, արձաններ չսարքեք: Եթե ուզում եք հավերժ մնալ հայ մայրերի աղոթքում, որոնք տղաներն այսօր սահմանին են, ձեր կապերը, փողերն օգտագործեք զենք առեք, թեկուզ սև շուկայից, որտեղ այսօր Ուկրաինայից լիքը զենք է շրջանառվում: Ներդրեք ԱԹՍ- ների ոլորտի զարգացման մեջ:

Շատերն ասում էին՝ «մտնենք Ռուսաստանի կազմ, դառնանք գուբերնիա, հանգիստ ապահով ապրեն»:

Այսօր՝ ՀՀ Անկախության օրը, հուսով եմ շատերը հասկացան, որ պետականությունը, սեփական հզոր բանակը ՄԻԱԿ միջոցն է սեփական անվտանգությունը պահելու:

Ու սա պաթոս չէ, պարոնա՛յք բիզնեսմեններ, սա չոր ռացիոնալ հաշվարկ է: Չես ուզում Հայաստանը շենացնես, կռվես մեր երկրի համար, դարձնես Իսրաել:

Խնդիր չկա, գնա զոհվիր ուրիշ երկրի համար: Ինչպես եղավ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:

Չգիտես՝ ինչու, բոլոր խորհրդային հանրապետությունից միայն ամենափոքր Հայաստանից մոբիլիզացվեց ամենաշատ տղամարդ՝ 500 հազար: Որից 300 հազարը հետ չեկան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее