▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են՝ 105 մլն դոլար հետ ենք բերել. ո՞ւր է. Ռոբերտ Քոչարյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։

Այժմ տարածվել է հարցազրույցի տեսանյութը:

«Վերջին երկու տարվա ընթացում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով: Պետական գնումները կոռուպցիայի համար ամենագայթակղիչ ոլորտն են: Ո՞նց հավատանք, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ»,- ասել է նախկին նախագահը՝ անդրադառնալով նաև այլ ցուցանիշների. «Ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլար հետ ենք բերել: Փորձել եմ իմ գիտելիքները կիրառելով հասկանալ՝ ո՞ւր են գնացել այդ գումարները, ընդամենը գտել եմ 2-3 մլրդ դրամի գումար: Կա՛մ ստում են, կա՛մ եթե հավաքել են, գնացել է այլ գրպան, և ոչ՝ բյուջե»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее