«Ասում ա՝ մենք ծով ունենք՝ մեջը ջուր չկա», «Մեկ էլ՝ ստորգետնյա օդանավակայան․․․ »,-համացանցի օգտատերերն այսպես են արձագանքել Վահան Քերոբյանի այսօրվա հարցազրույցին, ըստ որի Շիրակի մարզում չոր նավահանգիստ կստեղծվի։
«Շիրակի մարզի չոր նավահանգստի բացմանն պասում։ Ամռանը կլինի՞ չէ։ Թե չէ չորս ու կես տարի նստած Աջափնյակի մետրոյին սպասելուց քաշս ահագին ավելացել է»,-գրել է Լիլիթ Հովակիմյանը։
Իսկ Անժելա Էլիբեգովան նման մեկնաբանություն է արել․ «Աջափնյակի մետրոյից դուրս կգանք, կնստենք ճոպանուղին, կհասնենք չոր նավահանգիստ»։