▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանին, Շարմազանովին եւ Կարեն Ավագյանին ՀՀԿ-ում արգելել են քարոզչությանը մասնակցել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կտրուկ արգելել են քարոզչությանը մասնակցել Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Կարեն Ավագյանին։ Նրանք իրավունք չունեն վարչապետի գլխավորած թիմի հետ մասնակցեն ՀՀԿ-ի քարոզչությանը։

Ըստ ներքին ուսումնասիրության՝ այդ երեք ՀՀԿ-ականների նկատմամբ հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ նրանց միայն հայտնվելը ՀՀԿ-ի զանգվածային միջոցառումներին կարող է շատ մեծ բացասական հետեւանքներ ունենալ ՀՀԿ-ի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее