7or.am-ը գրել է. Հայաստանի մարզական պատվիրակության՝ Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելը կազմակերպել են Արմեն Աշոտյանն ու Յուրի Վարդանյանը։
Օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը բախվել է դաժան իրականությանը: Պարզվել է, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:
Իսկ թե ինչու է այդպես ստացվել, արդեն այլ խոսակցության թեմա է, որից կոռուպցիայի ու«ատկատի» հոտ է գալիս։ Կայքի տեղեկություններով՝ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։ Գումարը փոխանցվել է ավիատոմս վաճառող այդ կազմակերպությանը, որը նույնիսկ կայքէջ չունի։ Միայն օդանավակայանում են մարդիկ իմացել, որ իրենց ձեռքի տոմսերը կեղծ են և իրենք չեն կարող մեկնել Բրազիլիա։
Այս ամենի արդյունքում պետական բյուջեն հսկայական վնասներ է կրել, քանզի Բրազիլիայում ամրագրված են եղել նաև հյուրանոցային համարները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում