FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են:
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:
Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:
Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:
Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ:
Հիշեցնենք, որ օրերս սոցիալական ցանցերում քննարկվում է » Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքում ներկայացված «խնդիրները», որոնք «աննախադեպ» են: