«Նախօրեին, երբ խորհրդարանում քվեարկության է դրվել «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը 24–ժամյա ռեժիմով քննարկելու հարցը (հիմնական զեկուցող՝ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյան), Աժ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) սխալմամբ «դեմ» է քվեարկել։ «Աշո՜տ, էս գործերդ լավ ե՞ն»,– տեղից արձագանքել է հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ՝ մոտավորապես «կարողա՞ գլխիցդ ձեռ ես քաշել» տոնայնությամբ»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: