«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «21TV» հեռուստաընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի եւ վերջին մի քանի օրերին անգամ ընդհատումներով է եթեր հեռարձակվել: Նշվում է նաեւ, որ հեռուստաընկերությունը սկսել է ուշ-ուշ վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը:
Նշենք, որ հեռուստաընկերության սեփականատերերից է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դուստրը՝ Նաիրա Աղաբաբյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրինությունից: «MKR մեդիա Արմենիա» հոլդինգի ղեկավար Տիգրան Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, թե նման բան չի կարող լինել:
«Հուլիսի 1-ից մենք պետք է անցում կատարեինք թվային համակարգի, բայց ՀՀ Կառավարությունը դա կես տարով տեղափոխեց, եւ դա իմանալով՝ մեր հաղորդիչը մենք չփոխեցինք: Այն հին ու մաշված էր, այս քանի օրը ընդհատումներ ունենք, վաղը կվերանորոգվի, ու ամեն ինչ նորմալ կլինի: Տեխնիկական խնդիրներ են եղել: Մենք բավականին գումարներ ծախսեցինք՝ թվային համակարգին անցնելու համար, բայց, ցավոք, այդ անցումը չեղավ: Բայց այդ ընդհատումներն այլեւս չեն լինելու»,- վստահեցրեց Հակոբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում