ԱԺ ՀՀԿ-ական, Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն չի օգնել պատգամավոր ընտրվելու հարցում, այլ հակառակը:
Այս մասին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ պատասխանելով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում հնչեցրած այն գնահատականին, թե ինքը Գյումրիից ընտրված պատգամավորների վրա «ամագ» ունի և բոլորին էլ օգնել, աջակցել է, որ դառնան պատգամավոր:
«Ինքը չէր կարա ոչ մեկին էլ պատգամավոր սարքել, ուղղակի գլուխ ա գովացել: Իմ ընտրատարածքը թիվ 33 ընտրատարածքն է, ընդգրկում է բավականին ընդգրկուն, մեծ համայնքներ, ինքը ո՞նց կարա ինձ օգնի, այսինքն հակառակը՝ խանգարած չլինի, օգնած չի լինի: Ինքը ինձ չի օգնել, ընդհակառակը…»,- ասել է Աշոտ Աղաբաբյանը:
Կայքի թղթակիցը Ա. Աղաբաբյանից նաև հետաքրքրվել է՝ ինչպե՞ս եք վերաբերվում Վ. Ղուկասյանի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀ պետական համակարգը կրիմինալ է: Աղաբաբյանը այս հայտարարությունը չի մեկնաբանել:
Աղբյուրը` Գալաtv.am