«Հրապարակ» թերթը գրում է. «Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը: Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:
Աղաբաբյանը մեր հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղից իմացաք,- հետո մի քիչ անվստահ հակադարձեց։- Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիր ունեմ եւ երեւի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»:
Հիշեցնենք, որ «Հրազդանի» սնանկացման գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ի դեպ, ըստ լուրերի, Աղաբաբյանն այնքան է ազդվել իր ֆինանսական գահավիժումից, որ սկսել է ավելի սիրել «Հրազդանը»․ ասում են՝ նա հիմա ավելի շատ է գիշերում այնտեղ: Պատգամավորը ոչ մի օր չի մասնակցել սահմանադրության նախագծի քննարկմանը եւ խորհրդարան չի գալիս, մեր լրագրողի հարցին էլ հորդորել է այլ բաներ չփնտրել, ինքը հիվանդ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում