«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, և մեր աշխատակիցները բողոքել են դատարան, ընկել ենք ցայտնոտի մեջ... Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի:
Երբ հաշիվկերի վրա կալանք դրվեց, շատ պարտատերեր ունեցանք: Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որ մեր հաշիվները կալանքից ազատենք և կարողանանք մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել: Տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում, կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ մյուս կեսը, և «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։