▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասես Մայր Աթոռին ուղղված անարգանքը ո՛չ մեզ է վերաբերվում, ո՛չ իրավապահներին, ո՛չ երկրի իշխանությանն ընդհանրապես

 

Համացանցում տեսանյութ է հայտնվել Մայր Աթոռի Վեհարանից՝ հետևյալ մակագրությամբ. «Բուտերբրոդի, սոխի ու սիգարետի հոտը պարուրել է Մայր աթոռի տարածքը: 
Ըստ ականատեսի աղբամանները լի են օգտագործված «պամպերսներով», որոնք այս մարդիկ արկղերով պահեստավորել էին այսօր առավոտյան»:
Լրագրող Արաքս Պողոսյանն այս առիթով գրել է.  «Մայր Աթոռը վեր են ածել խորոված, ապխտած երշիկ ուտելու և ծխելու ու էլ դեռ չգիտեմ ինչ անելու ժամանցի վայրի, ու ասում են սրբորեն հետևում են, որ Վեհարանի տարածքը խնամված մնա: Մենք էլ ազգովի մեր ամենօրյա նիստն ու կացն ենք շարունակում, ասես Մայր Աթոռին ուղղված էս անարգանքը ո՛չ մեզ է վերաբերվում, ո՛չ իրավապահներին, ո՛չ երկրի իշխանությանն ընդհանրապես: Էս   «բեզպրեդելին» նայելով՝ հասկանում եմ արդեն, թե բոլշևիկյան հեղափոխության արդյունքում ազգի զավակների ձեռքով ոնց սպանվեցին, աքսորվեցին հոգևորականներ և ավերվեցին եկեղեցիներ»:

Համացանցում տեսանյութ է հայտնվել Մայր Աթոռի Վեհարանից՝ հետևյալ մակագրությամբ.

«Բուտերբրոդի, սոխի ու սիգարետի հոտը պարուրել է Մայր աթոռի տարածքը: 
Ըստ ականատեսի աղբամանները լի են օգտագործված «պամպերսներով», որոնք այս մարդիկ արկղերով պահեստավորել էին այսօր առավոտյան»:


Լրագրող Արաքս Պողոսյանն այս առիթով գրել է.  «Մայր Աթոռը վեր են ածել խորոված, ապխտած երշիկ ուտելու և ծխելու ու էլ դեռ չգիտեմ ինչ անելու ժամանցի վայրի, ու ասում են սրբորեն հետևում են, որ Վեհարանի տարածքը խնամված մնա: Մենք էլ ազգովի մեր ամենօրյա նիստն ու կացն ենք շարունակում, ասես Մայր Աթոռին ուղղված էս անարգանքը ո՛չ մեզ է վերաբերվում, ո՛չ իրավապահներին, ո՛չ երկրի իշխանությանն ընդհանրապես: Էս   «բեզպրեդելին» նայելով՝ հասկանում եմ արդեն, թե բոլշևիկյան հեղափոխության արդյունքում ազգի զավակների ձեռքով ոնց սպանվեցին, աքսորվեցին հոգևորականներ և ավերվեցին եկեղեցիներ»:

 

 

 

 

 

 

 

Մարկոս քահանա Մանգասարյանն էլ հետևյալ գրառումն է կատարել այս թեմայով:

«Երջանիկ Հայաստանում ցուցարարները դիվանատան շենքը ընկալում են իբրև հանրային տարածք, որտեղ ամեն ոք իրավունք ունի մտքին եկածն անել՝ զբոսնել, կիսառաբիզ երաժշտություն լսել, ուտել-խմել, քնել և այլն և այլն, իսկ ոստիկանությունն էլ համակարծիք է և հետն էլ եկել է հասարակական կարգը պահպանելու։ Սա նորմալ է՞։ Կարծում եմ՝ ոչ, սա առնվազն վկայում է ոստիկանության աննորմալ, չլսված չտեսնված կազուսի մեջ հայտնված լինելու մասին կամ էլ պարզապես սա վկայում է հեռուն գնացող միտումնավոր հանցավոր անտարբերության մասին, որն արդեն ոստիկանության հետ կապ չունի։ Կարծում եմ ոստիկանությունը կազուսի մեջ է, պատային իրավիճակում, որովհետև մի կողմից հայտնի է, որ կատարվածն անօրինական է, բայց մյուս կողմից էլ ախր չէ՞ որ երկրում իրավիճակ է փոխվել ու իրավիճակը նմանատիպ գործողություններով է փոխվել, ուրեմն ի՞նչ անել՝ չգիտեն։ Բայց ի վերջո, եթե տարածքը հանրային է, պարոնայք ոստիկաններ, ուրեմն պարտադրաբար պահանջեք, որ դիվանատան շենքի բոլոր դռները բաց լինեն։ Ինչո՞ւ եք խաղաղ, թավշյա քաղաքացիներին զրկված պահում իրենց քրտինքով (խեղճ Նազար Նազարյան, տեսնես գերեզմանում քանի անգամ շուռ եկավ էս ընթացքում) վեր խոյացած հանրային դիվանատան հասարակական զուգարանից, խոհանոցից, հանրային արխիվից, հանրային ամենատարբեր փաստաթղթերից և այլ բարիքներից օգտվելու իրավունքից։ պահանջեք, որ այս հնարավորությունները տրվեն նրանց, այլապես մի տեսակ թերի է սռացվում ձեր ծառայությունը։ Ի գործ պարոնայք»։

Նշենք նաև, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ հերթական հոգևորականն է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով:

Տեր Թովմաս քահանա Անդերասյանի նամակը կարող եք կարդալ այս հղումով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее