«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «հայրեր-որդիներ» կոնֆիգուրացիան վաղուցվանից է իշխանությունը դրել շրջանառության մեջ: Դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների եւ, իհարկե, վերջին` սահմանադրական հանրաքվեի ժամանակ կոնկրետ Սերժ Սարգսյանն «աշխատել» է ոչ թե Մհեր Սեդրակյանի` Թոխմախի, այլ նրա որդու` Երեւանի ավագանու անդամ, դրսում կրթություն ստացած Դավիթ Սեդրակյանի հետ, որպես օրինակելի դիդակտիկ մոդել` օդիոզների սերնդափոխության:
Օրենսգրքով Երեւանը նոր ռեյտինգային տարածքների բաժանման քարտեզը նույնպես այդ սկզբունքով է «գծվել», եւ Էրեբունի-Շենգավիթ թաղն այլեւս ոչ թե գողականով է «նայվելու», այլ «դիտվելու» է «ցիվիլաբար»: Դա Ձեր որդու համար «ռազմինկա՞» էր քաղաքապետ դառնալու ճամփին, հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ես քանի՞ եմ ասել` Դավիթը քաղաքապետ չի ու-զո՜ւմ դառնա»:
Պատգամավո՞ր է դառնալու Ձեր փոխարեն, Դուք պատրա՞ստ եք Ձեր տեղը զիջել նրան եւ պատգամավոր չդառնալ: «Գիտես, ասեմ` իմացի, ե՛ս եմ որոշողը, ինձ ոչ մեկը չի կարա ասի-պարտադրի` պատգամավոր դառնամ, թե չդառնամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում